Քնքուշ ծաղկի պես բացվեց ձեր սերը,
ՈՒ թող պահապան լինի ձեզ Տերը։
Երկնքում հյուսվեց ձեր կյանքն ու սերը,
Աստված կատարի մեր, ձեր հույսերը։
Սեդա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
«Իրատես de facto»-ի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է «Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին` կրտսեր որդու ամուսնության ուրախալի առիթով:
Մաղթում ենք երջանիկ նորապսակներին` ՍԱՆՈ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ և ՄԵՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, վայելել նաև իրենց արծաթե, ոսկե ու ադամանդե հարսանիքների բերկրանքը` միշտ հավատարիմ մնալով օրերս տված առաջին երդումին. «Տե՛ր եմ»:
Սերը, հարգանքն ու գորովանքը թող լինեն ձեր ամուսնական առագաստի անբաժան ուղեկիցները:
Եվ Աստված պահապան ձեր նորաստեղծ ընտանիքին: